Ռեժանը հայկական ավանդական կաթնամթերք է՝ խիտ, յուղալի սերուցք, որը վաղուց իր տեղն ունի հայկական խոհանոցում։ Այն առանձնանում է հարուստ սերուցքային համով, նուրբ ու թավշյա կառուցվածքով և այն պարզությամբ, որի հիմքում ընդամենը որակյալ սերուցքն է։
Uroot-ի Ռեժանը պատրաստվում է պաստերացված սերուցքից և հատկապես կհավանեն հագեցած, բնական կաթնային համերի սիրահարները։ Նրա խիտ կառուցվածքն ու արտահայտիչ սերուցքային համը թույլ են տալիս այն վայելել թե՛ առանձին, թե՛ որպես տարբեր ուտեստների բաղադրիչ։
Ռեժանը հրաշալի է թարմ հացի կամ լավաշի հետ, կարելի է մատուցել մեղրի, մրգերի կամ հատապտուղների կողքին, ինչպես նաև օգտագործել սոուսների, աղանդերի և թխվածքների պատրաստման մեջ։ Հայկական խոհանոցում այն ավանդաբար օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն մթերք, և՛ տարբեր բաղադրատոմսերում։
Բաղադրություն
Պաստերացված սերուցք։
Սննդային արժեք 100գ
- Սպիտակցուցներ – 2.4գ
- Ճարպեր – 50գ
Էներգետիկ արժեք 100գ
460 կկալ / 1926 կՋ
Պահելու պայմաններ
Պահել 2°C-ից մինչև 6°C ջերմաստիճանի և 75%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում։
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: