Ո՞վ ենք մենք և ու՞ր ենք գնում

«Ուռուտը» գեղեցիկ գյուղ է ՀՀ Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքից դեպի հյուսիս: Բրենդը կրում է գյուղի անունը, քանի որ հիմնադրվել և շարունակում է գործել հենց այստեղ: Այն ուղղակիորեն կապված է գյուղի միջավայրի և բնակչության հետ: Բրենդն օգտագործում է գյուղում արտադրված հումքը, ինչպես նաև գյուղի բնակիչների համար աշխատատեղեր է ստեղծում:

Բարձրակարգ և էկոլոգիապես մաքուր մթերքի տարածում Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս: Սա այն նպատակն է, որի իրականացման ուղղությամբ աշխատում ենք: Զբոսաշրջության զարգացում գյուղական համայնքներում, մասնավորապես «Ուռուտ» և հարակից բնակավայրերում:

գյուղական էկոհամակարգ
գյուղական էկոհամակարգ

Ինչ ենք առաջարկում

Պանրի ավանդական և նորարարական տեսականի՝ պատրաստված Ուռուտի անարատ կաթից:
Բարձրակարգ կաթնամթերք՝ ներառյալ կաթ, թթվասեր, կարագ,մածուն, կաթնաշոռ և այլն:
Ռեստորան և համտեսի սրահ, որը գտնվում է Ուռուտ գյուղի տարածքում:

Համեցիր Ուռուտ

Մեր սիրելի գյուղերի դռները միշտ բաց են հյուրերի առաջ: Դու հնարավորություն կունենաս ծանոթանալ գյուղական կյանքի անցուդարձին, տեսնել կաթնամթերքի արտադրության գործընթացը, համտեսել գյուղում արտադրվող ուտեստներն ու ըմպելիքները: