Ուռուտում պատրաստվող այս կաթնաշոռը պարզ է իր գաղափարով՝ մաքուր կաթ, բնական խմորում և ոչ մի ավելորդ բան։ Պաստերիզացված կաթից ստացվում է թեթև, փխրուն կառուցվածքով կաթնաշոռ, որը պահպանում է կաթի բնական համն ու օգտակար հատկությունները։
Այս գյուղական կաթնաշոռը առանձնանում է իր բարձր սպիտակուցային պարունակությամբ և թեթև յուղայնությամբ, ինչը այն դարձնում է հարմար թե՛ առողջ սննդակարգի, թե՛ ակտիվ կենսակերպի համար։ Այն կարելի է օգտագործել՝
- առանձին՝ որպես թեթև և հագեցնող սնունդ,
- մեղրով կամ մրգերով՝ որպես նախաճաշ,
- տարբեր ուտեստների մեջ՝ որպես բնական և օգտակար բաղադրիչ։
Արտադրությունը կատարվում է Ուռուտ գյուղում՝ փոքր խմբաքանակներով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր չափաբաժին պահպանում է իր թարմությունն ու բնական որակը։
Բաղադրություն
Կովի կաթ նորմալացված, պաստերացված, բակտերիալ մերան
Սննդային արժեք 100գ
- Սպիտակցուցներ – 18գ
- Ճարպեր – 8գ
- Ածխաջրեր – 2գ
Էներգետիկ արժեք 100գ
152 կկալ / 636 կՋ
Պահելու պայմաններ
2°C-6°C և 75% ոչ ավելի օդի հարաբերական խոնավություն:
Պիտանիության ժամկետի վերջում կաթնաթթվային բակտերիաների քանակը ոչ պակաս 1×10 6 ԳԱՄ/գ:
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: