Այցելություն Ուռուտ
Վայելիր գյուղական կյանքն ու բնական սնունդը
Հեղինակային պանիրների և գինու համտես
Այս պանիրները չեք գտնի խանութներում կամ այլ ռեստորաններում: Հեղինակային պանիրները ստեղված են բնական տեղական կաթի և տարբեր յուրահատուկ բաղադրիչների նուրբ համադրությամբ:
Դրանք շատ հետաքրքիր համադրվում են մեզ մոտ մատուցվող յուրահատուկ գինիների հետ:
Փոքր փաթեթ (մինչև 10 անձ)
Մեծ փաթեթ (մինչև 20 անձ)
Ռեստորանային փաթեթներ
Ռեստորանում կարող ես համտեսել ինչպես ավանդական, այնպես էլ յուրահատուկ և հեղինակային ուտեստներ: Բոլորը բատրաստված են բնական և էկոլոգիապես մաքուր հիմքից:
Բաղադրիչների մեծ մասը արտադրվում է հենց «Ուռուտ» գյուղում:
Կարող ես ընտրել քեզ հարմար փաթեթը կամ պարզապես օգտվել մեր մենյուից:
Փաթեթ «Էկոնոմ լանչ»
Փաթեթ «Ավանդական ճաշ»
Համտեսի Փաթեթ 10+ հոգանոց խմբերի համար
Պանրի պատրաստման վարպետաց դաս
Տես, թե ինչպես են պատրաստվում ավանդական և մեր հեղինակային պանիրները:
Փորձիր ինքդ պատրաստել պանիր: Որոշ տեսակների դեպքում կարող ես ինքդ ընտրել համեմունքները:
Վերջում կհամտեսես քո իսկ պատրաստած պանիրը: Ցանկության դեպքում կարող ես փաթեթավորել և քեզ հետ վերցնել:
Մինչև 10 անձ
10-ից ավել յուրաքանչյուր անձի համար
Փաթեթավորված պանրի գնում
Հայքինգ «Մեծ քար» սարի գագաթ
Եթե ավելի ակտիվ ժամանցի սիրահար ես, առաջարկում ենք մասնակցել հայքինգի:
Բարձրանում ենք Ուռուտ գյուղի «Մեծ քար» սարը, վայելում ենք գեղատեսիլ վայրերը, այցելում ենք երկու քարանձավներ:
Քարանձավներից մեկում գտնվում է հայտնի «դհոլը»՝ քարի փուչ շերտ, որը շատ հետաքրքիր արձագանքում է:
Տևողություն՝ 1-1,5 ժամ:
Ուղեկցողի ծառայություն 1 անձի ահամր
Ուղեկցողի ծառայության նվազագույն արժեք
Համեցիր Ուռուտ
Պարզապես ամրագրիր քո այցը կամ կապ հաստատիր մեզ հետ հարմար տարբերակով: Շուտով կհանդիպենք: