Վայելիր գյուղական կյանքն ու  բնական սնունդը

համտես

Մեր կողմից արտադրված հեղինակային պանիրների և գինիների համտես:

վարպետաց դասեր

Պանիրների պատրաստման հետաքրքիր և օգտակար վարպետաց դասեր:

հայքինգ

Կտրուկ և շրջանցիկ վերելք  գեղատեսիլ «Մեծ քար» սարի գագաթ:

ընթրիք

Բնական հումքից պատրաստված ավանդական և հեղինակային ուտեստներ:

Հեղինակային պանիրների և գինու համտես

Այս պանիրները չեք գտնի խանութներում կամ այլ ռեստորաններում: Հեղինակային պանիրները ստեղված են բնական տեղական կաթի և տարբեր յուրահատուկ բաղադրիչների նուրբ համադրությամբ:

Դրանք շատ հետաքրքիր համադրվում են մեզ մոտ մատուցվող յուրահատուկ գինիների հետ:

Ռեստորանային փաթեթներ

Ռեստորանում կարող ես համտեսել ինչպես ավանդական, այնպես էլ յուրահատուկ և հեղինակային ուտեստներ: Բոլորը բատրաստված են բնական և էկոլոգիապես մաքուր հիմքից:

Բաղադրիչների մեծ մասը արտադրվում է հենց «Ուռուտ» գյուղում:

Կարող ես ընտրել քեզ հարմար փաթեթը կամ պարզապես օգտվել մեր մենյուից:

Պանրի պատրաստման վարպետաց դաս

Տես, թե ինչպես են պատրաստվում ավանդական և մեր հեղինակային պանիրները:

Փորձիր ինքդ պատրաստել պանիր: Որոշ տեսակների դեպքում կարող ես ինքդ ընտրել համեմունքները:

Վերջում կհամտեսես քո իսկ պատրաստած պանիրը: Ցանկության դեպքում կարող ես փաթեթավորել և քեզ հետ վերցնել:

Հայքինգ «Մեծ քար» սարի գագաթ

Եթե ավելի ակտիվ ժամանցի սիրահար ես, առաջարկում ենք մասնակցել հայքինգի:

Բարձրանում ենք Ուռուտ գյուղի «Մեծ քար» սարը, վայելում ենք գեղատեսիլ վայրերը, այցելում ենք երկու քարանձավներ:

Քարանձավներից մեկում գտնվում է հայտնի «դհոլը»՝ քարի փուչ շերտ, որը շատ հետաքրքիր արձագանքում է:

Տևողություն՝ 1-1,5 ժամ:

Համեցիր Ուռուտ

Պարզապես ամրագրիր քո այցը կամ կապ հաստատիր մեզ հետ հարմար տարբերակով: Շուտով կհանդիպենք: