Հնեցված Լոռի պանիր բազիլիկով բնական կովի կաթից պատրաստված հեղինակային պանիր է, որտեղ Լոռի պանրի հարուստ ու հասուն համը լրացվում է բազիլիկի թարմ, անուշաբույր նոտաներով։ Պանիրն ունի խիտ, հաճելի կառուցվածք և հավասարակշռված համ, իսկ բազիլիկը նրան հաղորդում է յուրահատուկ թեթևություն ու բուսական նրբերանգ։
Հնեցման շնորհիվ պանրի համն ավելի խորն ու արտահայտիչ է դառնում՝ միաժամանակ պահպանելով բնական կաթին բնորոշ մեղմությունը։ Բազիլիկի բույրը բացվում է աստիճանաբար և ստեղծում հետաքրքիր համադրություն, որը կարող է հաճելիորեն զարմացնել նույնիսկ ավանդական պանիր նախընտրողներին։
Հարմար է պանրային ափսեների, սենդվիչների, աղցանների և տաք ուտեստների համար։ Կարելի է մատուցել թարմ հացի, լոլիկի, ձիթապտղի, ընկույզի կամ գինու հետ։
Բաղադրություն
Նորմալացված կովի կաթ, կերակրի աղ, մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների բակտերիալ մակարդ, մանրէական ծագման շրդանաֆերմենտ, բազիլիկ, պնդացնող՝ կալցիումի քլորիդ, ներկանյութ՝ աննատո։
Սննդային արժեք 100գ
- Սպիտակուցներ – 21 գ
- Ճարպեր – 25 գ
Էներգետիկ արժեք 100գ
309 կկալ / 1293 կՋ
Պահելու պայմաններ
0°C–6°C և մինչև 80% ոչ ավել հարաբերական խոնավություն:
Վակուում փաթեթավորված: Փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր:
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: