Քամած մածունը հայկական ավանդական մածունի ավելի խիտ, նուրբ և սերուցքային տարբերակն է։ Այն պատրաստվում է պաստերացված կովի կաթից և բակտերիալ մերանից, ապա քամվում՝ ստանալով հաճելիորեն թանձր կառուցվածք և մածունին բնորոշ թարմ, թեթև թթվաշ համ։
Իր խիտ կառուցվածքի շնորհիվ քամած մածունը հիանալի է ինչպես ինքնուրույն օգտագործելու, այնպես էլ տարբեր ուտեստների հետ համադրելու համար։ Այն կարող եք մատուցել նախաճաշին, օգտագործել որպես թեթև սոուսների ու դիփերի հիմք, համադրել թարմ կանաչիների և բանջարեղենի հետ կամ պարզապես վայելել թարմ հացի հետ։
Uroot-ի քամած մածունը պարզ բաղադրությամբ և բնական կաթնամթերքին բնորոշ մաքուր համով ամենօրյա սեղանի այն մթերքներից է, որը հեշտությամբ կարող է դառնալ սիրելի։
Բաղադրություն
Նորմալացված պաստերացված կովի կաթ, բակտերիալ մերան։
Սննդային արժեք 100գ
- Սպիտակցուցներ – 2.8գ
- Ճարպեր – 1.5գ
- Ածխաջրեր – 4.1գ
Էներգետիկ արժեք 100գ
41 կկալ / 172 կՋ
Պահելու պայմաններ
Պահել 2°C-ից մինչև 6°C ջերմաստիճանի և 85%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում։
Պիտանելիության ժամկետի վերջում կաթնաթթվային բակտերիաների քանակը՝ ոչ պակաս, քան 1×10⁷ ԳԱՄ/գ։
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: