Մեր կաթը պատրաստվում է Ուռուտ գյուղում՝ տեղական ֆերմերների կաթից՝ պահպանելով հայկական ավանդական կաթնամթերքի մշակույթը։ Սա բնական գյուղական կաթ է՝ ստացված թարմ կթից, նորմալացված և մշակված առանց հավելումների ու կոնսերվանտների։
Կաթը ունի թեթև, մաքուր համ: Հարմար է ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ տարբեր ուտեստների պատրաստման համար։ Այս բնական կաթը կատարյալ է՝
- նախաճաշի համար,
- սուրճի կամ թեյի հետ,
- խմորեղենի և տնային ուտեստների պատրաստման համար։
Սա պարզապես կաթ չէ, այլ գյուղական արտադրություն Ուռուտից, որտեղ կարևոր են որակը, թարմությունը և բնականությունը։
Բաղադրություն
Կովի կաթ նորմալացված
Սննդային արժեք 100գ
- Սպիտակուցներ – 3 գ
- Ճարպեր – 1.5 գ
- Ածխաջրեր – 4.7 գ
Էներգետիկ արժեք 100գ
44 կկալ / 185 կՋ
Պահելու պայմաններ
2°C–6°C և մինչև 75% հարաբերական խոնավություն
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: