Մեր Չանախ պանիրը պատրաստվում է Ուռուտ գյուղում՝ տեղական կաթից՝ պահպանելով հայկական ավանդական պանրագործության մշակույթը։ Սա բնական գյուղական պանիր է: Պատրաստված է կովի կաթից, հարստացված կաթնաթթվային միկրոօրգանիզմներով և ստացված դասական տեխնոլոգիայով։
Չանախ պանիրը ունի արտահայտված, թեթև աղի համ և խիտ, բայց միաժամանակ նուրբ կառուցվածք: Կատարյալ ր ինչպես առանձին օգտագործման, այնպես էլ տարբեր ուտեստների հետ համադրելու համար։ Այս բնական պանիրը հարմար է՝
- նախաճաշի և խորտիկների համար,
- աղցանների և սառը ուտեստների մեջ,
- ավանդական հայկական սեղանի համար։
Պանիրը վակուում փաթեթավորված է՝ պահպանելով թարմությունը և որակը։ Սա պարզապես պանիր չէ, այլ գյուղական արտադրություն Ուռուտից, որտեղ պահպանվում են բնականությունը, ավանդույթը և բարձր որակը։
Բաղադրություն
Կովի կաթ նորմալացված, կերակրի աղ, մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների բակտերիալ մակարդ, շրդանաֆերմենտ մանրէական ծագման, պնդացնող՝ կալցիումի քլորիդ, կաթ մակարդող ֆերմենտ մանրէական ծագման:
Սննդային արժեք 100գ
- Սպիտակուցներ – 3 գ
- Ճարպեր – 1.5 գ
Էներգետիկ արժեք 100գ
260 կկալ / 1088 կՋ
Պահելու պայմաններ
2°C–6°C և մինչև 80% ոչ ավել հարաբերական խոնավություն:
Վակուում փաթեթավորված: Փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր:
Առաքումն իրականացվում է Երևանում, Երևանի հարակից տարածքներում և Լոռու մարզում:
Առաքում ենք ամեն օր, բացի կիրակի օրերից: Առաքման հստակ օրը կախված է Ձեր տարածաշրջանից: Պատվերը ձևակերպելու ընթացքում, բնակավայրի դաշտը լրացնելուց հետո, համակարգը ցույց կտա առաքման օրը:
Առաքումն իրականացվում է մինչև տան (շենքի) բակ: «Դռնից-դուռ» առաքումն առայժմ հասանելի չէ:
Պատվերի ձևակերպումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհաստատենք պատվերը:
Առաքման արժեքը կախված է Ձեր նշած հասցեից:

Կարծիքներ
Clear filtersԱռայժմ կարծիք չկա: