Նախաճաշ

Լոռի պանրով տաք բրուսկետաներ (արագ և համեղ)

Այս Լոռի պանրով բրուսկետաները կատարյալ տարբերակ են թե՛ նախուտեստի, թե՛ թեթև ընթրիքի համար։ Տաք, հալվող պանիրը, խրթխրթան հացը և թարմ լոլիկը ստեղծում են համերի իդեալական համադրություն: Ուտեստը շատ հեշտ է պատրաստվում, բայց ունի ռեստորանային տեսք։

Եթե օգտագործում ես գյուղական Լոռի պանիր, համը դառնում է շատ ավելի հարուստ ու հիշվող։

Բաղադրիչներ (1 բաժնի համար)

  • 1 բագետ կամ գյուղական հաց
  • 200 գ Լոռի պանիր
  • 2 միջին լոլիկ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • Թարմ ռեհան կամ սամիթ
  • Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ

  1. Հացը կտրատել և թեթև տապակել կամ տոստ անել
  2. Վրան քսել սխտոր
  3. Լոռի պանիրը կտրատել և դնել հացի վրա
  4. Ավելացնել լոլիկի կտորներ
  5. Ցանել աղ, պղպեղ և կանաչիներ
  6. Դնել ջեռոցում 5-7 րոպե, մինչև պանիրը մի քիչ հալվի
  7. Լցնել ձիթապտղի ձեթ և մատուցել տաք

Օգտակար խորհուրդներ

  • Կարող ես ավելացնել մեղրի մի քանի կաթիլ՝ wow effect-ի համար:
  • Հիանալի է գինու կամ թեթև ընթրիքի հետ:
  • Կարող ես նաև գրիլ անել՝ ավելի ածխային համի համար:

Թողնել կարծիք

Your email address will not be published. Պարտադիր դաշտեր *